Գենադի Խազանովը հերքել է իր հոսպիտալացման մասին լուրերը
Ռուսական հայտնի դերասան Գենադի Խազանովը հերքել է հաղորդագրություններն այն մասին, որ ինքը կանչել է բժիշկների՝ վատ ինքնազգացողության պատճառով. Այս մասին հայտնում Է ՏԱՍՍ-ը։
Դերասանը նշել է, որ իրեն լավ է զգում և ոչ մի հոսպիտալացման մասին խոսք չկա։ «Ամեն ինչ կարգին է, ոչ մի բժիշկ, ոչ մի հոսպիտալացում չկա», - ընդգծել է Խազանովը։
Ավելի վաղ Mash Telegram ալիքը, վկայակոչելով դերասանի օգնականուհուն, հայտնել էր, որ Խազանովի մոտ են եկել բժիշկները՝ ենթադրաբար առողջական խնդիրների պատճառով:
112 Telegram ալիքում տեղեկություն է հայտնվել այն մասին, որ դերասանի մոտ ախտորոշվել է անկայուն ստենոկարդիա: Պարբերականի տեղեկություններով՝ նա հրաժարվել է հոսպիտալացումից։
Կարծիքներ