Նոր Զելանդիայի ափերի մոտ 6,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Կիրակի օրը Նոր Զելանդիայի ափերի մոտ 6,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ԱՄՆ երկրաբանական ծառայությանը։
Նրա խոսքով՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Դունեդին քաղաքից մոտ 1953 կմ հարավ-արևմուտք՝ մոտ 114 հազար բնակչությամբ։ Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան, ցունամիի վտանգի մասին չի հայտարարվել։
Կարծիքներ