Զլատանը հերթական հիանալի ցուցանիշն է գրանցել
Շաբաթ օրը՝ դեկտեմբերի 11-ին, կայացավ Ա Սերիայի 17-րդ տուրի հանդիպումը, որում «Ուդինեզեն» ընդունել էր «Միլանին»։ Իտալիայի առաջնության առաջատարը ոչ-ոքի խաղաց Ուդինեի ակումբի հետ։ Այս մասին գրում է Armsport.am-ը։
92-րդ րոպեին «Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը փրկեց իր թիմին պարտությունից։ Այս գոլը շվեդ ֆուտբոլիստի համար դարձավ 300-րդը եվրոպական թոփ 5 լիգաների հանդիպումներում։
40-ամյա Իբրահիմովիչը դարձավ երրորդ խաղացողը, ով այսպիսի հաջողության է հասել 21-րդ դարում։
2000 թվականի հունվարի 1-ից հետո միայն Կրիշտիանու Ռոնալդուն (483) և Լիոնել Մեսսին (475) ավելի շատ գոլեր են խփել թոփ 5 առաջնություններում։
Կարծիքներ