Կանադայում կայացած խորհրդարանական ընտրություններում՝ նախնական տվյալներով հաղթում է իշխող կուսակցությունը

Կանադայում կայացած խորհրդարանական ընտրություններում՝ նախնական տվյալներով հաղթում է իշխող կուսակցությունը

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի իշխող՝ Ազատական ​​կուսակցությունը, Ազգային ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով, հաղթում է արտահերթ խորհրդարանական ընտրություններում:

Ներկա պահին լիբերալները ստանում են 338 տեղերից 138-ը: Նրանց հիմնական մրցակիցները Կանադայի պահպանողական կուսակցությունից են` 94 տեղով: Քվեբեկի դաշինքը առաջատարն է 26 ընտրատարածքներում, որին հաջորդում են Նոր դեմոկրատական ​​կուսակցությունը՝ 20 և Կանաչների կուսակցությունը՝ 1։ Ներկայումս տվյալներ են ստացվել 279 շրջաններից:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում