Ամերիկյան դպրոցներից մեկում տեղի ունեցած հրաձգության հետևանքով երկու մարդ վիրավորվել է

 Ամերիկյան դպրոցներից մեկում տեղի ունեցած հրաձգության հետևանքով երկու մարդ վիրավորվել է

Առնվազն երկու մարդ է վիրավորվել ԱՄՆ Վիրջինիա նահանգի Նյուպորպ Նյուս քաղաքի դպրոցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով։ Риа новости-ի հաղորդմամբ՝ հայտնում է տեղական ոստիկանության կայքը:
«Երկու մարդ հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Ըստ ամենայնի, նրանց կյանքին վտանգ չի սպառնում»,-ասել են ոստիկանությունից:

Ոստիկանությունը չի հայտնում զոհերի և կասկածյալի մասին տեղեկությունները ՝ ասելով, որ կատարվում է հետաքննություն: Ոստիկանությունից հայտնում են, որ անչափահաս կասկածյալը ձերբակալվել է: Իրավապահ մարմինների ներկայացուցիչները հայտնել են, որ մոտակա այլ դպրոցներում կրակոցներ չեն եղել: