Կչեղարկեմ ԱՄՆ-ում ծնված օտարերկրացիների քաղաքացիությունը. Թրամփ

Կչեղարկեմ ԱՄՆ-ում ծնված օտարերկրացիների քաղաքացիությունը. Թրամփ

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 2025 թվականի հունվարին պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո կվերացնի ԱՄՆ-ում ծնված օտարերկրացիների երեխաների՝ քաղաքացիություն ստանալու իրավունքը: «Մենք պետք է դրան վերջ տանք, դա ծիծաղելի է»,- ասել է Թրամփը NBC News-ի հետ հարցազրույցում։

Նա չի բացատրել, թե ինչպես է պատրաստվում չեղարկել ԱՄՆ Սահմանադրության 14-րդ փոփոխությամբ նախատեսված այդ դրույթը, և միայն ասել է, որ եթե կարողանա, ապա դա կանի «գործադիրի միջոցով»։ Միաժամանակ Դոնալդ Թրամփը նշել է, որ պատրաստ է աշխատել դեմոկրատների հետ՝ ընդունելու օրենսդրություն, որը թույլ կտա անօրինական ներգաղթյալներին, որոնք մանուկ հասակում են մուտք գործել Միացյալ Նահանգներ, մնան երկրում:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում