Մինչև չլինեն վերիֆիկացիայի լիարժեք մեխանիզմներ, հրադադար լինել չի կարող. Արծրուն Հովհաննիսյան
Մինչև չլինեն վերիֆիկացիայի լիարժեք մեխանիզմներ, որևէ լիարժեք հրադադար լինել չի կարող: Այս մասին Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում ասաց Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով արտգարծնախարների Ժնևյան պայմանավորվածությանը:
Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ շատ առարկայական է, որ նշվի և ունենան այն մեխանիզմները, որոնցով հնարավոր է վերահսկել հրադադարը և տեսնել խախտողին, ինչու չէ նաև ի սկզբանե ֆիքսել, որ պատերազմը սկսել է Ադրբեջանը: Նա շատ կարևոր համարեց ֆիքսել, որ ագրեսիան Ադրբեջանն է սկսել:
«Մեր Զինված ուժերը պատրաստ է և մշակում է համապատասխան հարցադրումներ և առաջարկներ՝ վերիֆիկացիայի մեխանիզմների վերաբերյալ: Առանց նման մեխանիզմների, ինչպես տեսանք, քաղաքակիրթ աշխարհը 3-4 անգամ փորձեց Ադրբեջանին նստեցնել հրադադարի իրավիճակի առաջ, բայց չստացվեց, քանի որ չկան վերիֆիկացիայի մեխանիզմներ»,-ասաց նա և նշեց, որ բացի մի քանի երկրների ղեկավարներից չկա կոնկրետ մատնացույց, որ Ադրբեջանն է սկսել պատերազմը և իրականացնում է ագրեսիան հայ ժողովրդի նկատմամբ:
Կարծիքներ