Փրկարարները և ոստիկանները գտել են Սևանի լողափում կորած երեխայի ծնողներին
Սևանա լճի 1-ին հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարներն oգոստոսի 15-ին, ժամը 17:30-ի սահմաններում նկատել են միայնակ երեխայի, ով փնտրել է ծնողներին։
Ինչպես հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, փրկարարներին և ոստիկաններին հաջողվել է գտնել և կապ հաստատել երեխայի (Մ․ Ժ․, ծնված 2017 թ․) ծնողների հետ:
Կարծիքներ