Միջոցառումներ՝ նվիրված Ներսես Շնորհալու մահվան 850-րդ տարելիցին

Միջոցառումներ՝ նվիրված Ներսես Շնորհալու մահվան 850-րդ տարելիցին

2021 թվականի նոյեմբերի 23-ին՝ Փարիզում կայացած ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 41-րդ նստաշրջանի ժամանակ, Հայաստանի կողմից ներկայացված Սուրբ Ներսես Շնորհալի հայրապետի (Կաթողիկոս Ներսես Դ Կլայեցի) մահվան 850-րդ տարելիցը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների օրացույցում»՝ 2022-2023 թթ. երկամյակի համար։

Սուրբ Ներսես Շնորհալի հայրապետի մահվան 850-րդ տարելիցի հայտին աջակցել են Կիպրոսը, Իտալիան, Հունաստանը և Սիրիան։

Մաշտոցյան Մատենադարանը` որպես միջնադարյան հայ գրավոր մշակույթի կարևորագույն կենտրոն, այս տարելիցի առթիվ կազմակերպում է մի շարք միջոցառումներ, որոնք անցկացվելու են հունիսի 21-23-ը: Միջոցառումների շարքում են՝

«Ներսես Շնորհալի՝ բազմաշնորհ հայրապետը» խորագրով հայագիտական միջազգային գիտաժողովը,
«Ներսես Շնորհալու ժառանգությունը» ցուցահանդեսը,
Համերգային ծրագրերը.
Արմեն Հյուսնունց և Հայաստանի պետական ջազ քառյակ՝ հայ ջազային երաժշտություն՝ ջազային մոտիվներով,
«Հովել» ստեղծագործական խումբ, ժամանակակից հոգևոր երաժշտություն՝ Շնորհալու պոեզիայով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում