ՀՀ ԱԺ-ն մի շարք փոփոխություններ է հաստատել գործող օրենքներում
Հայաստանի Ազգային ժողովի մարտի 3-ի նիստին պատգամավորները երկրորդ եւ վերջին ընթերցմամբ մի շարք օրենսդրական փոփոխություններ են հաստատել գործող օրենքներում:
Դրանց թվում են.
«Գնումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին (կողմ` 77, դեմ` 5, ձեռնպահ` 15),
«Արտոնագրերի մասին» եւ հարակից օրենքներում փոփոխությունների մասին օրինագծերի փաթեթը (կողմ` 90, դեմ` 8, ձեռնպահ` 14),
«Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին (կողմ` 94, դեմ` 11, ձեռնպահ` 7),
«Արձակուրդների եւ հիշարժան օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին (կողմ` 115, միաձայն),
«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին (կողմ` 79, դեմ` 32, ձեռնպահ` 4),
Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին (կողմ` 94, դեմ` 2, ձեռնպահ` 18),
Վարչական իրավախախտումների օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին (կողմ` 93, դեմ` 14, ձեռնպահ` 10),
«Զենքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին (կողմ` 91, դեմ` 6, ձեռնպահ` 21),
Դատական օրենսգրքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին (կողմ` 97, դեմ` 20, ձեռնպահ ՝ 3):
Բացի այդ, խորհրդարանականներն առաջին ընթերցմամբ հաստատել են «Պետական տուրքի մասին» եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը (կողմ` 79, դեմ` 36, ձեռնպահ` 3):
Կարծիքներ