Պատրաստ ենք ԼՂ հայերի համար անվտանգության երաշխիքներ սահմանել՝ որպես «ադրբեջանական հասարակության մաս». Ալիև
«Լեռնային Ղարաբաղում ապրող հայերը չպետք է հետևեն իրենց, «այսպես կոչված, առաջնորդներին»»:
Այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է «Եվրոնյուզ» հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ նշելով, թե «այդ առաջնորդները մշտապես ստում են ժողովրդին»:
«Ղարաբաղի հայերը պետք է հասկանան, որ լինելով «ադրբեջանական հասարակության մաս», նրանցհամար ապահովվելու են անվտանգության և իրավունքների երաշխիքներ, այդ թվում՝ կրթական, մշակութային, կրոնական և քաղաքական։
Նրանք նաև կդադարեն մանիպուլյացիայի պատանդ լինել։ Կարծում եմ՝ եթե ինձ լսեն, ինձ կհասկանան։ Նրանք գիտեն, որ ես պատասխանատու եմ իմ խոսքերի համար»,- ասել է Իլհամ Ալիևը։
Կարծիքներ