Գարիկ Կարապետյանը հաղթել և աշխարհի ռեկորդ է սահմանել ծանրամարտի՝ մինչև 23 տարեկանների ԵԱ-ում
Բուխարեստում ընթացող Մ23 Եվրոպայի առաջնությունում 102կգ քաշային պայքարում ՀՀ ԿԳՄՍՆ Գյումրու օլիմպիական հերթափոխի մարզական քոլեջի սան Գարիկ Կարապետյանը դարձել է մրցաշարի հաղթող և սահմանել աշխարհի ռեկորդ։
Կարապետյանը պոկում վարժությունում բարձրացրել է 181կգ ծանրաձող՝ նվաճելով փոքր ոսկե մեդալ, իսկ հրում վարժությունում գլխավերևում պահել է 205կգ ծանրաձողը՝ կրկին նվաճելով փոքր ոսկին։
Երկամարտում Կարապետյանը գրանցել է 386կգ։
Կարծիքներ