Սնկից թունավորում Կոտայքի մարզում

Սնկից թունավորում Կոտայքի մարզում

Կոտայքի մարզում արձանագրվել է «Սնկից թունավորում» նախնական ախտորոշմամբ դեպք՝ 1 տուժածով: Այս մասին տեղեկացնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային կենտրոնը (ՀՎԿԱԿ):

Քաղաքացուն ցուցաբերվել է բժշկական օգնություն։ Վերջինս հոսպիտալացված է, վիճակը գնահատվում է միջին ծանրության: Տուժածը կերել է իրենց կողմից հավաքված սունկ:

Սնկից թունավորումներից և հետագա բարդություններից խուսափելու համար ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ևս մեկ անգամ զգուշացնում է.

սննդում չօգտագործել անհայտ ծագման սունկ,

չհավաքել սունկ ճանապարհների եզրերից,

ուտելի և թունավոր սունկը տարբերակելու համար հիմք չընդունել նկարները, քանի որ թունավոր սնկերը շատ հաճախ աճում են ուտելի սնկերի մոտ և կարող են արտաքին տեսքով շատ նման լինել,

երեխաներին չկերակրել սնկով,

աղեստամոքսային համակարգի խնդիրներ ունեցող մարդկանց խորհորդ չի տրվում սննդում օգտագործել սունկ,

սնկի հետ չօգտագործել ալկոհոլ, քանի որ այն ակտիվացնում է մի շարք թունավոր նյութեր,

չզբաղվել ինքնաբուժմամբ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում