33-ամյա ՌԴ քաղաքացին վարձույթով վերցրած «յաշիկով» Արագած գյուղի դաշտերում դրիֆտ անելիս կողաշրջվել է
Երեկ՝ օգոստոսի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում ՌԴ քաղաքացի, 33-ամյա Անդրեյ Կոնտեևը իր վարած Mercedes մակնիշի («յաշիկ») ավտոմեքենայով Արագած գյուղի բնակիչներից մեկին պատկանող դաշտի մեջ դրիֆթ է կատարել և կողաշրջվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան հաշվառված է Երևանի բնակիչ Արամ Աբովյանի անվամբ, ՌԴ քաղաքացին էլ այն վերցրել է վարձույթով։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
Կարծիքներ