Զելենսկին հայտարարել է Թրամփի հետ անձամբ հանդիպելու պլանների մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախկին առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ և պայմանավորվել անձնական հանդիպման մասին՝ քննարկելու ուկրաինական հակամարտության կարգավորման ուղիները։
«Մենք պայմանավորվել ենք նախագահ Թրամփի հետ անձնական հանդիպման ժամանակ քննարկել, թե կոնկրետ ինչ քայլեր կարող են խաղաղությունը դարձնել արդար և իսկապես տեւական»,- գրել է Զելենսկին իր Telegram ալիքում։
Նա նաև շնորհավորել է Թրամփին Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու առաջադրվելու կապակցությամբ և դատապարտել նրա դեմ իրականացված մահափորձը։
Կարծիքներ