Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է ՄԱԿ-ի խաղաղապահների գործողությունները Կիպրոսի բուֆերային գոտում
Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Կիպրոսի բուֆերային գոտում ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի գործողությունները կիպրոսցի թուրքերի դեմ, ովքեր ճանապարհային աշխատանքներ էին կատարում այդ տարածքում։
Նախարարության հայտարարության մեջ, որը տարածվել է X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter), նշվում է, որ Թուրքիան՝ որպես Կիպրոսի երաշխավոր երկիր, ՄԱԿ-ին կոչ է անում հավասար վերաբերմունք ցուցաբերել կղզու հունական և թուրք համայնքների նկատմամբ, հարգել Հյուսիսային Կիպրոսի ինքնիշխանությունը։
«Որպես երաշխավոր երկիր, մենք կոչ ենք անում ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերին զերծ մնալ գործողություններից և հռետորաբանությունից, որոնք կարող են ստվեր գցել իրենց առաքելության վրա, որը նրանք իրականացնում են Կիպրոսում գրեթե 60 տարի» ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասված է հայտարարության մեջ։
Կարծիքներ