ECOWAS-ի պատվիրակությունը Նիամեյում հանդիպել է Նիգերի պաշտոնանկ արված նախագահին

ECOWAS-ի պատվիրակությունը Նիամեյում հանդիպել է Նիգերի պաշտոնանկ արված նախագահին

Նիամեյ ժամանած Արևմտյան Աֆրիկայի երկրների տնտեսական համայնքի (ECOWAS) պատվիրակության անդամները հանդիպել են Նիգերի պաշտոնանկ արված նախագահ Մուհամեդ Բազումի հետ։ Այս մասին հայտնում է RFI ռադիոկայանը:

Ըստ աղբյուրի՝ Բազումի հետ հանդիպմանը, մասնավորապես, մասնակցել են Նիգերիայի նախկին նախագահ գեներալ Աբդուսալամի Աբուբաքարը, որը գլխավորում է պատվիրակությունը, ինչպես նաև ապստամբների կողմից ձևավորված կառավարության ղեկավար Ալի Լամին Զեյնը։

Նշվում է, որ հանդիպմանը լուրջ քննարկումներ չեն եղել, և համայնքի ներկայացուցիչները եկել են առաջին հերթին՝ ծանոթանալու պաշտոնանկ արված նախագահի կալանքի պայմաններին։

Պատվիրակությունն իր աշխատանքը սկսել է ապստամբների հետ հանդիպումից՝ գեներալ Աբդուրահման Չիանիի գլխավորությամբ։ Պատվիրակության անդամները պուտչիստներին կոչ են արել վերականգնել սահմանադրական կարգը հանրապետությունում։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում