Ռուսաստանը վտարում է ֆրանսիացի 34 դիվանագետի
Ռուսաստանը պերսոնա նոն գրատա է հայտարարել Ռուսաստանում ֆրանսիական դիվանագիտական հաստատությունների 34 աշխատակիցների, որոնք երկու շաբաթվա ընթացքում պետք է լքեն երկիրը։ Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ, որը տարածվել է չորեքշաբթի։
«Մայիսի 18-ին ՌԴ ԱԳՆ է կանչվել Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Պիեռ Լևին, ում խստորեն բողոքել են Ֆրանսիայում ռուսական դիվանագիտական հաստատությունների 41 աշխատակցի պերսոնա նոն գրատա հայտարարելու ֆրանսիական իշխանությունների սադրիչ և չարդարացված որոշման առնչությամբ։ Ընդգծվել է, որ այս քայլը լուրջ վնաս է հասցնում ռուս-ֆրանսիական հարաբերություններին և կառուցողական երկկողմ համագործակցությանը»,- նշվում է հաղորդագրությունում։
Ի պատասխան՝ ՌԴ-ում ֆրանսիական դիվանագիտական հաստատությունների 34 աշխատակիցներ հայտարարվել են պերսոնա նոն գրատա, նրանց հանձնարարվել է լքել Ռուսաստանի տարածքը՝ համապատասխան նոտան դեսպանին հանձնելու պահից երկու շաբաթվա ընթացքում` հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ից։
Կարծիքներ