Ավինյանը հանդիպել է Էրեբունի վարչական շրջանի բնակիչների հետ

Ավինյանը հանդիպել է Էրեբունի վարչական շրջանի բնակիչների հետ

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր հանդիպել է Էրեբունի վարչական շրջանի բնակիչների հետ: Այս մասին ֆեյսբուքում գրել է Ավինյանը:

«Էրեբունցիների առօրյա խնդիրները գրեթե չեն տարբերվում մյուս վարչական շրջանների բնակիչների խնդիրներից:

Խաղաղ Դոնի 23 շենքի բնակիչների առաջնային հարցը չոր նկուղներ ունենալն է: Գարնանն արդեն կսկսվեն կոյուղու խողովակաշարերի նորոգման և փոխարինման աշխատանքները:

Համար 71 մանկապարտեզը հիմնովին վերանորոգվում է, և արդեն տարեսկզբին պատրաստ կլինի ընդունել մեր երեխաներին: Իսկ համար 72 մանկապարտեզի վերանորոգումը կմեկնարկի հաջորդ տարի:

Էրեբունի այցելելով՝ չէինք կարող չբարձրանալ Սարի Թաղ: Այստեղ ամենաշատը հնչեց տրանսպորտի հարցը, ինչը համընդհանուր խնդիր է ամբողջ Երևանում: Նոր ավտոբուսների ներմուծումը կթեթևացնի մայրաքաղաքի տրանսպորտային համակարգի ծանրաբեռնվածությունը»,- գրել է նա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում