Երևանում, ավտովթարի հետևանքով, մեքենաները հայտնվել են հարսանյաց իրերի խանութ–սրահի տարածքում

Երևանում, ավտովթարի հետևանքով, մեքենաները հայտնվել են հարսանյաց իրերի խանութ–սրահի տարածքում

Այսօր՝ օգոստոսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 13:20-ի սահմաններում Մարգարյան փողոցում՝ ժողովրդին հայտնի Ֆիզիկայի խաչմերուկում, բախվել են 2 Mercedes մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան, իսկ Mercedes-ներն էլ դուրս  են եկել երթևեկելի գոտուց, հայտնվել Մարգարյան փողոցում գործող հարսանյաց սրահի ապակեպատ ԱՁ-ի տարածքում՝  խոշոր չափի նյութական վնաս պատճառելով հարսանյաց սրահին:

Օպերատիվորեն  դեպքի վայր են ժամանել  ՀՀ ոստիկանության պարեկային  ծառայության Երևանի գնդի 2-րդ  գումարտակի 3-րդ վաշտի ավագ պարեկներ Անժելա Գևորգյանն ու Արտակ Սարգսյանը:

Պարեկները սահմաազատել են տարածքը, և սպասում են, մինչև կժամանեն ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:

Փաստի առթիվ պարեկ Ա. Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Պարզվում է վարորդների և  տուժած ԱՁ-ի ինքնությունը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում