Հայաստանի ազգային հավաքականը վերջին մարզումն է անցկացրել Հյուսիսային Մակեդոնիա մեկնելուց առաջ
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը վերջին մարզումն է անցկացրել Հյուսիային Մակեդոնիա մեկնելուց առաջ։ Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
Մարզմանը մասնակցել է նաև դարպասապահ Դավիթ Յուրչենկոն, որի մասնակցությունը հավաքականի առաջիկա խաղերին հարցականի տակ է՝ վնասվածքի պատճառով։
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակներում սեպտեմբերի 2-ին հյուրընկալվելիս կմրցի Հյուսիսային Մակեդոնիայի հետ։ Սեպտեմբերին 5-ին Հայաստանի հավաքականը կհյուրընկալվի Գերմանիայի ընտրանուն, իսկ սեպտեմբերի 8-ին՝ Երևանում ուժերը կչափի Լիխտենշտեյնի հավաքականի հետ։ Հայաստանի ազգային հավաքականն առաջին երեք խաղերից հետո 9 միավորով գլխավորում է J խմբի մրցաշարային աղյուսակը։
Կարծիքներ