Երևանում, Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ և Գեղամավան գյուղերում գազամատակարարման պլանային ընդհատումներ կլինեն
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 15-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Դավիթ Բեկ թաղամասի, ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն` Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ և Գեղամավան գյուղերի մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը:
«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:
Կարծիքներ