Մինեապոլիսում հրաժարական է տվել սեւամորթին գնդակահարած ոստիկանության աշխատակցուհին
Ոստիկանության աշխատակցուհի Քիմ Փոթերը, որը պատահաբար սեւամորթ տղամարդու Է գնդակահարել Մինեապոլիսի արվարձանում, եւ քաղաքային ոստիկանության պետ Թիմ Գենոնը ապրիլի 12-ին պաշտոնաթող են եղել: Այդ մասին հաղորդել Է Associated Press-ը:
Քաղաքապետ Մայք Էլիոթի կարծիքով, դա կօգնի հանդարտեցնել քաղաքի փողոցներում բողոքի դուրս եկածներին: Ավելի վաղ Փոթերին եւ Գենոնին պաշտոններից հեռացնելու օգտին արտահայտվել Էին քաղաքային խորհրդի անդամները:
Սպա Քիմ Փոթերի եւ ոստիկանության պետ Թիմ Գենոնի պաշտոնաթողությունները տեղի են ունեցել սեւամորթ Դանթե Ռայթի մահվանից երկու օր անց: Որոշումն այն մասին, թե արդյոք դատախազները մեղադրանք կառաջադրեն Փոթերի նկատմամբ, կընդունվի ապրիլի 14-ին: Մինչեռ Մինեապոլիս եւ Սենթ-Փոլ քաղաքներում պարետային ժամ Է սահմանվել բողոքի զանգվածային ակցիաների պատճառով: Ապրիլի 11-ին Բրուքլին-Սենթերի ոստիկանության աշխատակիցները կանգնեցրել են Դանթե Ռայթի ավտոմեքենան ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու պատճառով, բայց տղամարդը հրաժարվել Է ենթարկվել ոստիկանությանը եւ փորձել Է թաքնվել, ինչից հետո ոստիկանության աշխատակցուհին կրակել Է նրա վրա: Քաղաքային ոստիկանության պետի խոսքով՝ Փոթերը սխալմամբ վերցրել Է ատրճանակը, երբ պատրաստվում Էր վերցնել իր Էլեկտրաշոկերը:
Ռայթին հաջողվել Է անցնել մի քանի թաղամաս, նախքան ավտոմեքենան կբախվեր այլ ավտոմոբիլի: Տղամարդը մահացել Է, չնայած ոստիկանների կողմից ցուցաբերված բժշկական օգնությանը: Միջադեպը զանգվածային անկարգությունների պատճառ Է դարձել Մինեապոլիսի արվարձանում: Բողոքողների հետ ոստիկանության բախումից հետո Բրուքլին-Սենթեր են մտցրել ազգային գվարդիային, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Կարծիքներ