Բոտսվանայում սպանվել է ամենաերկար ժանիքներն ունեցող փիղը (լուսանկար)

Բոտսվանայում սպանվել է ամենաերկար ժանիքներն ունեցող փիղը  (լուսանկար)

Պրոֆեսիոնալ որսորդ Լեոն Կախելհոֆերը սպանել է Բոտսվանայի ամենաերկար ժանիքներն ունեցող փղին:

Ինչպես նշում է Daily Mail-ը, որսին մասնակցելու համար նա վճարել է 50 000 դոլար:Կենդանին, որի միայն ժանիքների ընդհանուր քաշն ավելի քան 91 կգ է, սպանվել է հյուսիսում՝ Նամիբիայի հետ սահմանին:

Դեպքին արձագանքել է նախկին նախագահ Իան Խաման, որը որսն արգելել էր օրենքով, սակայն իրեն հաջորդած ղեկավարն արգելքը չեղարկել է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում