Հիմնվել է «Լանջիկի հարսներ» բիզնես նախաձեռնություն. ինչ են արտադրում շիրակցի կանայք
Շիրակի մարզի Լանջիկ գյուղում կանայք զբաղվում են գյուղատնտեսությամբ՝ հիմնականում անասնապահությամբ, տնային գործերով ու երեխաների խնամքով: Բացի առօրյա հոգսերից, նրանց միավորում էր նաև թաքուն երազանքը՝ վարձատրվող և ամենօրյա գրաֆիկով աշխատանք ունենալ։
Նրանք համախմբվել են ու «Լանջիկի հարսներ» բիզնես նախխաձեռնությունը հիմնել: 2 ամիս է՝ «Լանջիկի հարսները» տնային տեքստիլ են արտադրում, ապրանքանիշն էլ անվանել են «Լանջկար»։
Առավել մանրամասն՝ Կառավարության տեսանյութում:
Կարծիքներ