Բայդենը վաղը կմեկնի Իսրայել

Բայդենը վաղը կմեկնի Իսրայել

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չորեքշաբթի կժամանի Իսրայել, և հրեական պետությունը նրան կտեղեկացնի իր անվտանգության կարիքների մասին։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է պետքարտուղար Էնթոոնի Բլինքենը՝ ելույթ ունենալով Թել Ավիվում։

«Չորեքշաբթի օրը նախագահ Բայդենը կայցելի Իսրայել: Նա այստեղ է գալիս Իսրայելի, տարածաշրջանի և աշխարհի համար կրիտիկական ժամանակաշրջանում: Եվ նա գալիս է այստեղ՝ հավատարմություն հայտնելու երկրի անվտանգությանը»,- նշել է նա։

Պետքարտուղարությունը հրապարակել է Բլինքենի ելույթի տեսանյութը։

Ըստ պետքարտուղարի՝ Բայդենը կընդգծի, որ «Իսրայելը իրավունք ունի և պարտավոր է պաշտպանել իր ժողովրդին ՀԱՄԱՍ-ից և այլ ահաբեկիչներից և կանխել ապագա հարձակումները»։

«Նախագահը իսրայելական կողմից կլսի, թե ինչ է նրանց անհրաժեշտ իրենց ժողովրդին պաշտպանելու համար: Միևնույն ժամանակ, մենք շարունակում ենք աշխատել Կոնգրեսի հետ այդ կարիքները բավարարելու համար», - հավելել է Բլինքենը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում