Նոր Կյուրինում վագոն-տնակ և անասնագոմ է այրվել

Նոր Կյուրինում վագոն-տնակ և անասնագոմ է այրվել

Մարտի 4-ին, ժամը 13:15-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Նոր Կյուրին բնակավայրի 13-րդ փողոցում գտնվող վագոն-տնակում և անասնագոմում:

ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նոր Կյուրինի ամառանոցների 16-րդ փողոցում գտնվող վագոն-տնակում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։59-ին, մարվել՝ 15։09-ին։ Այրվել է վագոն-տնակը (մոտ 27 քմ):

Հետևեք մեզ նաև Տելեգրամում