ՔՏՀԱ տեսչական մարմինը փետրվարի 1-11-ը մայրաքաղաքի 12 վարչական շրջաններում դիտարկել է 373 տրանսպորտային միջոց

ՔՏՀԱ տեսչական մարմինը փետրվարի 1-11-ը մայրաքաղաքի 12 վարչական շրջաններում դիտարկել է 373 տրանսպորտային միջոց

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինն այսօր՝ փետրվարի 11-ին, վերահսկողական աշխատանքներ է  իրականացրել Երևանի Էրեբունի վարչական շրջանում։ 

Տրանսպորտային անվտանգության մասնագետների կողմից դիտարկվել է Էրեբունի վարչական շրջանով ուղևորափոխադրում իրականացնող 37 տրանսպորտային միջոց, որի արդյունքում հայտնաբերվել է հակահամաճարակային կանոնների խախտման 4 դեպք, որոնց հիմքով կազմվել են վարչական արձանագրություններ։

Փետրվարի 1-11-ն ընկած ժամանակահատվածում տեսչական մարմինը դիտարկել է մայրաքաղաքի 12 վարչական շրջաններով ուղևորափոխադրում իրականացնող 373 տրանսպորտային միջոց, կազմել 35 վարչական արձանագրություն։ Հանրային տրանսպորտի նկատմամբ վերահսկողությունը կլինի շարունակական։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում