Ռուսական խաղաղապահ զորախումբը հայտնում է միջադեպերի բացակայության մասին
Լեռնային Ղարաբաղում առաքելություն իրականացնող ռուս խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում հրադադարի խախտման միջադեպեր չեն գրանցվել:
Այս մասին հայտնում է «ՌԴ ՊՆ»֊ն: Նշվում է, որ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը շարունակել է բանակցությունները ադրբեջանական և հայկական կողմերի հետ՝ իրավիճակը կայունացնելու և Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի երթեւեկությունը վերականգնելու համար։
Պարեկություն է իրականացվել Մարտունու, Մարտակերտի շրջաններում և Լաչինի միջանցքում:
Կարծիքներ