Հայաստանի համար կարևոր նշանակություն ունեցող ապրանքի՝ անմշակ կաշվի արտահանման ժամանակավոր արգելք կկիրառվի
Կառավարությունը հաստատել է «Հայաստանի Հանրապետությունից մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» որոշման նախագիծը:
Համաձայն դրա, ՀՀ համար կարևոր նշանակություն ունեցող ապրանքի՝ անմշակ կաշվի արտահանման ժամանակավոր արգելք կկիրառվի:
Սույն նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության համար կարևոր նշանակություն ունեցող ապրանքի (անմշակ կաշի) արտահանումը սահմանափակելու, տեղական արտադրությունը պաշտպանելու և հումքային բազայով ապահովման, ինչպես նաև Հայաստանի մշակող արդյունաբերության ոլորտի գործունեությունը խթանելու անհրաժեշտությամբ:
Նախագծի նպատակն է հումքային բազայի ապահովում և խնայողաբար օգտագործում, տեղական արտադրության զարգացում:
Կարծիքներ