Տուվայի Հանրապետությունում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Սեյսմոլոգները 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ են գրանցել Տուվայի Հանրապետության տարածքում։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդվում է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Ալթայ-Սայան մասնաճյուղի կայքում :
Ծառայության տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել ուրբաթ՝ GMT 23:03:
Ինչպես հայտնում են հանրապետության քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների ծառայություններից, երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5.1 մագնիտուդ:
Ծառայության տվյալներով՝ երկրաշարժը զգացել են Տուվայի արևմտյան շրջանները։ Ըստ օպերատիվ տվյալների՝ զոհեր և ավերածություններ չկան: Երկրաշարժից հետո հետազոտվում են սոցիալապես նշանակալի օբյեկտներ:
Կարծիքներ