Times. Բրիտանիայում համակարգչային խափանումը ջնջել է իրավախախտների մասին տվյալների բազայի 150 հազար գրառում

Times. Բրիտանիայում համակարգչային խափանումը ջնջել է իրավախախտների մասին տվյալների բազայի 150 հազար գրառում

Բրիտանիայում համակարգչային խափանումը ջնջել է իրավախախտների մասին տվյալների բազայի 150 հազար գրառում, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Times-ին: 

Ըստ պարբերականի տեղեկությունների՝ սխալը հանգեցրել է մատնահետքերի, ԴՆԹ նմուշների եւ հազարավոր մարդկանց ձերբակալությունների մասին տեղեկությունների ջնջման: Պարբերականի աղբյուրները հայտնել են, որ տվյալները ջնջվել են անցած շաբաթ, եւ այժմ փորձագետները բացառել են հավանականությունը, որ խափանման պատճառ կարող էին լինել հաքերների գործողությունները: Հասցված վնասի մասշտաբները դեռ մինչեւ վերջ չեն գնահատվել, իսկ մասնագետները փորձում են վերականգնել կորսված տվյալների մի մասը:

Գրառումները, որոնք տեղեկությունների էին պարունակում արդեն դատապարտված հանցանքների մասին, խափանման արդյունքում չեն տուժել, սակայն իրավապահները չեն կարողանում միասնական էլեկտրոնային բազայի օգնությամբ նույնականացնել կասկածյալներին, որոնք ավելի վաղ հայտնվել են ոստիկանության տեսադաշտում, ապա բաց թողնվել ապացույցների պակասի պատճառով:

Բացի այդ, պարբերականը նշում է, որ երկու օրով ժամանակավորապես դադարեցվել է բրիտանական վիզաների տրամադրումը, քանի որ տվյալների ոստիկանական բազան օգտագործվում է առկա իրավախախտումները ստուգելու համար: Այս պահին վիզաների ձեւակերպումը թարմացված է բրիտանական ՆԳՆ-ի որոշմամբ:

2008 թվականին ՄԻԵԴ-ը Բրիտանիայի իշխանություններին պարտավորեցրել է ջնջել ձերբակալվածների մասին տվյալները, ովքեր չեն դատապարտվել, 3 տարի պահելուց հետո: Ըստ Times-ի ծրագրային խափանումն առաջացել է գրառումների ավտոմատ ջնջման ընթացքում: Այժմ ոստիկանությունն անժամկետ պահպանում է դատապարտված իրավախախտների կենսաչափական տվյալները, սակայն այդ իրավունքն այժմ եւս փորձում են վիճարկել ՄԻԵԴ-ում:     

Հետևեք մեզ նաև Տելեգրամում