Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով առնվազն 42 մարդ է զոհվել
Ինդոնեզիայի Արեւմտյան Սուլավեսի նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով առնվազն 42 մարդ է զոհվել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է CNA հեռուստաալիքը ՝ վկայակոչելով տեղական իշխանություններին: Ավելի վաղ տեղեկություն էր ստացվել 35 զոհերի մասին ։
Հեռուստաալիքի տեղեկություններով ՝ Մամուջու քաղաքում փլատակների տակից դուրս է բերվել 34 մարդու մարմին, եւս 8-ը մահացել են արդեն փրկարարական գործողությունից հետո: Փլատակների տակ դեռ կան մարդիկ, որոնց թիվը չի ճշտվում։
Կարծիքներ