Արեւմուտքը վճռական պատասխան կտա, եթե Ռուսաստանը ներխուժի Ուկրաինա․ Բայդեն
նախագահ Ջո Բայդենը Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում հայտնել է Վաշինգտոնի և նրա դաշնակիցների պատրաստակամությունը վճռական պատասխան տալու, եթե Ռուսաստանը ներխուժի Ուկրաինա։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է հինգշաբթի օրը Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակիի գրավոր հայտարարության մեջ։
«Նախագահ Բայդենը Ռուսաստանին կոչ է արել թուլացնել լարվածությունը Ուկրաինայի հետ: Նա հասկացնել է տվել, որ Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցներն ու գործընկերները վճռական պատասխան կտան, եթե Ռուսաստանը հետագայում ներխուժի Ուկրաինա»,- գրել է նա:
Բայդենը Պուտինին ասել է, որ բանակցություններում լուրջ առաջընթաց հնարավոր է միայն դեէսկալացիայի պայմաններում։
Կարծիքներ