Կիպրոսը չորրորդ օրն անընդմեջ հակառեկորդ է գրանցում կորոնավիրուսի դեպքերի քանակով
Կորոնավիրուսով վարակվածների օրական աճի նոր հակառեկորդ՝ արդեն չորրորդն անընդմեջ, սահմանվել է Կիպրոսի հունական մասում՝ օմիկրոն շտամի արագ տարածման ֆոնին: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Կիպրոսի Հանրապետության առողջապահության նախարարությունը։
Հինգշաբթի 114,743 թեստավորման արդյունքներով հայտնաբերվել է վարակի 3,851 դեպք։ Չորեքշաբթի օրը կղզու հարավում հայտնաբերվել է 3,002 նոր դեպք՝ 118,894 թեստավորումից հետո: Այսպիսով, մեկ օրվա ընթացքում թեստավորվածների մեջ վարակվածների մասնաբաժինը 2,52%-ից աճել է մինչև 3,36%։ Կիպրոսի հունական հատվածում համաճարակի սկզբից ի վեր կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 161,779-ի։
Առողջապահության նախարարությունից նաև հայտնել են, որ վերջին 24 ժամում կորոնավիրուսից մեկ հիվանդ է մահացել, կղզու հարավում համաճարակի զոհերի ընդհանուր թիվը հասել է 636-ի։ Կորոնավիրուսի հետևանքով մահացածների միջին տարիքը 76 է։ Ներկայումս Կիպրոսի հունական հարավի հիվանդանոցներում կա 178 հիվանդ՝ կորոնավիրուսի ախտանիշներով։ Նրանցից 85-ի վիճակը ծանր է։
Կիպրոսի հունական հատվածում օմիկրոն շտամի տարածմանը հակազդելու նպատակով դեկտեմբերի 30-ից մի շարք լրացուցիչ սահմանափակումներ են մտցվել։
Կարծիքներ