Այրվել է երկհարկանի առանձնատան տանիքը և 2-րդ հարկը՝ գույքով․ տուժածներ չկան
ՀՀ ԱԻՆ-ը հայտնում է, որ օգոստոսի 15-ին, ժամը 01։05-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մովսես գյուղում այրվում է տուն:
Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Բերդի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Մովսեսի հենակետից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:26-ին, մարվել՝ 04:05-ին:
Այրվել են Մովսես գյուղի 1-ի փողոցի 2-րդ նրբանցքում գտնվող երկհարկանի առանձնատան տանիքը և 2-րդ հարկը՝ գույքով (մոտ 150 քմ):
Կարծիքներ