Բրիտանիան 2022 թվականին էլեկտրական ավտոբուսների եւ ֆուրգոնների արտադրություն կսկսի
Բրիտանական Arrival ընկերությունը պատրաստվում է միանգամից իր երկու էլեկտրամոբիլների՝ ավտոբուսի եւ ֆուրգոնի սերիական արտադրությանը։ Այս մասին հայտնում է HighTech+-ը:
Ընկերությունն ասում է, որ ստացել է իր արտադրանքի ավելի քան 59 000 նախնական պատվեր: Arrival-ի հաճախորդներ են դարձել ամերիկյան լոգիստիկ հսկա UPS-ը, LeasePlan լիզինգային ընկերությունը եւ մասնավոր հատվածի մի շարք այլ ընկերություններ: Էլեկտրամոբիլների արտադրությունը կսկսվի 2022 թվականի կեսերին:
Մինչեւ Arrival էլեկտրամոբիլների թողարկումը, մի շարք դժվարին փուլեր պետք է անցնել: Ընկերությունը պետք է ցուցադրի նախատիպեր, անցնի ճանապարհային փորձարկումներ եւ համապատասխան կարգավորիչներից ստանա վկայականներ:
Այս տարվա սկզբին Arrival-ը դարձել է հրապարակային ընկերություն՝ NASDAQ բորսա ելքով, իսկ մինչ այդ համագործակցության համաձայնագիր է կնքել Microsoft-ի, Hitachi-ի, STMicroelectronics-ի եւ մարտկոցների մատակարար LG Chem-ի հետ:
Կարծիքներ