«Յուվենտուսը» մեկ տարով հեռացվեց եվրագավաթներից
ՈւԵՖԱ-ն վերջնական որոշում է կայացրել Թուրինի «Յուվենտուսին» մեկ տարով հեռացնել բոլոր եվրոպական մրցաշարերից։ Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը։
Այսպիսով, ակումբը բաց կթողնի Կոնֆերենցիաների լիգայի 2023/2024 թթ. խաղարկությունը։ Բացի այդ, «Յուվենտուսը» կվճարի 20 միլիոն եվրոյի չափով տուգանք: Եվրոպական մրցաշարից հեռացումը ՈւԵՖԱ-ի կողմից 2022 թվականի դեկտեմբերին սկսված հետաքննության արդյունքն էր՝ կապված ակումբի վիճելի հաշվեկշռի և ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնների խախտման հետ:
Կարծիքներ