ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Օլիվիե Դըկոտինյին հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության հուշահամալիրում
Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Օլիվիե Դըկոտինյին հուլիսի 28-ի երեկոյան հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության հուշահամալիրում։
Նորանշանակ դեսպանը այս մասին հայերեն գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր պաշտոնական էջում։
«Այսօր երեկոյան հարգանքի տուրք մատուցեցի Հայոց ցեղասպանության հուշահամալիրում»,- գրել է Օլիվիե Դըկոտինյին։
Կարծիքներ