Մեր Բանակը հայկական պետականության առանցքում է. Ռոմանոս Պետրոսյան
ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Շնորհավորում եմ մեր ժամկետային ու պայմանագրային զինծառայողներին, ՊՆ սպայական կազմին՝ ենթասպայից մինչեւ գեներալներ, Պաշտպանության նախարարության ողջ անձնակազմին՝ հայկական Բանակի կազմավորման 34-ամյակի առիթով։
Մեր Բանակը հայկական պետականության առանցքում է՝ Հայաստանի Հանրապետության հարատեւության հիմնական երաշխավորը։
Խաղաղությու՛ն մեր սահմաններին,
Ամրությու՛ն եւ հզորացու՛մ մեր Բանակին։
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը։


Կարծիքներ