Հարավային Կորեայում կործանված ինքնաթիռի զոհերի թիվը հասել է 177-ի. հայտարարվել է 7-օրյա սուգ
Հարավային Կորեայի նախագահի պաշտոնակատար, փոխվարչապետ Չոյ Սանգ Մոկը մեկշաբաթյա սուգ է հայտարարել Մուան քազաքի օդանավակայանում տեղի ունեցած ավիաաղետից հետո:
Նրա խոսքով՝ սուգը կտևի այսօրվանից մինչև հունվարի 5-ի ժամը 00:00-ն։
Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։
Օդանավի պայթելու հետևանքով զոհերի թիվը հասել է 177-ի։
Թաիլանդից Հարավային Կորեա թռչող կործանված ինքնաթիռում եղել է 175 ուղևոր և անձնակազմի վեց անդամ։
Ողբերգությունից փրկվել են երկու ուղևոր և անձնակազմի անդամներից մեկը։ Reuters-ը հայտնում է, որ երկուսն էլ եղել են ինքնաթիռի հետնամասում։ Նրանց վիճակի մասին առայժմ տեղեկություններ չկան։
Ուղևորների մեծ մասը՝ 173 մարդ, Հարավային Կորեայի, երկուսը Թաիլանդի քաղաքացիներ են։
Կարծիքներ