Հայաստանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Հարավային Կորեայում տեղի ունեցած ինքնաթիռի կործանման կապակցությամբ
Հայաստանի արտգործնախարարությունը ցավակցություն է հայտնել Հարավային Կորեայում տեղի ունեցած ինքնաթիռի կործանման կապակցությամբ։
Արտաքին գերատեսչության X-ի միկրոբլոգում գրված է․
«Խորապես վշտացած ենք Հարավային Կորեայի Մուան միջազգային օդանավակայանում տեղի ունեցած ողբերգության՝ ինքնաթիռի կործանումից, որը խլել է շատ կյանքեր։ Մեր ցավակցությունն ու կարեկցանքն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և մաղթում շուտափույթ ապաքինում վիրավորներին»:
Ավելի վաղ հայտնել ենք, որ Հարավային Կորեայում մարդատար ինքնաթիռ է կործանվել։ Պաշտոնական թիվը նշում է 120 մահացածի մասին։ Երկու փրկվածները ուղևոր են և անձնակազմի անդամներից մեկը։ Reuters-ը հայտնում է, որ երկուսն էլ եղել են ինքնաթիռի հետնամասում։ Նրանց վիճակի մասին առայժմ տեղեկություններ չկան։
Կարծիքներ