Սլովակիայի 60 տարեկանից բարձր քաղաքացիներին պատվաստումների համար մինչեւ 300 եվրո կվճարեն
Սլովակիայի խորհրդարանը հաստատել է 60 տարեկան եւ բարձր քաղաքացիներին մինչեւ 300 եվրո վճարելու նախագիծը, եթե նրանք պատվաստվեն COVID-19-ի դեմ, հայտնել է AP-ն։
Միջոցառումը, որը մշակվել է ֆինանսների նախարար Իգոր Մատովիչի կողմից, պետք է խթանի պատվաստումները Եվրամիության երկրներում, որտեղ պատվաստումների ամենացածր ցուցանիշն է միությունում: Նոր վարակների ռեկորդային աճի պայմաններում այն պետք է օգնի նաեւ դժվարին իրավիճակում հայտնված առողջապահական համակարգին:
Երկրի 5.5 միլիոն բնակչից այս պահին ամբողջությամբ պատվաստված է 46.5 տոկոսը։
Ըստ նախագծի՝ նրանց, ովքեր մինչեւ հունվարի 15-ը կստանան պատվաստանյութի գոնե առաջին չափաբաժինը, կանխիկ 200 եվրո կվճարեն, իսկ նրանց, ովքեր կվերապատվաստեն մինչեւ այդ օրը՝ 300 եվրո։
Կարծիքներ