Պեկինի Օլիմպիական խաղերի մասնակիցները չեն որակազրկվի, եթե նրանց մոտ հայտնաբերվի կորոնավիրուս
Պեկինում կայանալիք ձմեռային Օլիմպիական խաղերի մասնակիցները չեն որակազրկվի և արդյունքից չեն զրկվի մրցումների ընթացքում, եթե նրանց մոտ հայտնաբերվի կորոնավիրուս: Իսկ եթե վարակը առաջանա մինչև եզրափակիչը, ապա մարզիկը կամ թիմն ավտոմատ կերպով կստանան արծաթե մեդալ։ Անհատական մրցումների դեպքում կշնորհվի երկու արծաթե մեդալ: Նման որոշում է կայացրել միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) գործկոմը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը:
Նույն կանոնները գործել են ամռանը տեղի ունեցած Տոկիոյի օլիմպիական խաղերի ժամանակ:
24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերը կանցկացվեն Պեկինում 2022 թվականի փետրվարի 4-20-ը:
Կարծիքներ