Ստեփանակերտի Աջափնյակ թաղամասի աղբանոցում բռնկված հրդեհը քամին արագորեն տարածել է. մեկնել է 3 մարտական հաշվարկ

Ստեփանակերտի Աջափնյակ թաղամասի աղբանոցում բռնկված հրդեհը քամին արագորեն տարածել է. մեկնել է 3 մարտական հաշվարկ

Հոկտեմբերի 3-ին ժամը 20։42-ին, ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Աջափնյակ թաղամասում հրդեհ է բռնկվել։

ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ բնակչությանն օգնություն ցուցաբերելու և հրդեհային վտանգը ժամանակին կանխելու համար, կանչի վայր է մեկնել ԱԻ ծառայության փրկարար ուժերի վարչության հրշեջ փրկարար մասից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է հրդեհը բռնկվել է թաղամասի աղբանոցում և քամու միջոցով տարածվել հարակից չոր խոտածածկ տարածքներում և թփուտներում։

Գնահատելով իրավիճակի բարդությունն ու ռիսկը, հրշեջներին օգնության է հասել ևս 2 մարտական հաշվարկ։

Կրակի տարածման վտանգը կանխվել է։ Շիջման աշխատանքները շարունակվում են։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում