Ախուրյանում տոնական տրամադրություն է. վառվել են գլխավոր տոնածառի լույսերը
Ախուրյանում տոնական տրամադրություն է:
Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը:
«Գործընկերներիս` ՀՀ ԱԺ պատգամավոր Էմմա Պալյանի, ՀՀ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի հետ մասնակցեցինք Ախուրյանում առաջին անգամ անցկացվող Ախուրյան համայնքի գլխավոր տոնածառի լույսերի վառման հանդիսավոր միջոցառմանը։
Ախուրյան համայնքը երբևէ տոնածառ չի ունեցել. այսօր առաջին անգամ Ախուրյանի Համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանի շնորհիվ` Ախուրյան համայնքում Ամանորը դիմավորում են շքեղ, մարզի ամենամեծ՝ 20 մետր բարձրությամբ տոնածառով»,- գրել է պատգամավորը:
Կարծիքներ