Փարիզ-2024. ըմբիշ Սլավիկ Գալստյանը դուրս եկավ քառորդ եզրափակիչ
67 կգ քաշային կարգում հանդես եկող ըմբիշ Սլավիկ Գալստյանը 3:2 հաշվով հաղթեց մրցակցին և դուրս եկավ Փարիզում ընթացող Օլիմպիական խաղերի քառորդ եզրափակիչ։
Այս մասին տեղեկացնում են Ըմբշամարտի ֆեդերացիայից:
Հիշեցնենք՝ «Փարիզ-2024»-ում մեր մարզիկները կպայքարեն օլիմպիական պարգևների համար․ Արթուր Ալեքսանյանը՝ ոսկե, Մալխաս Ամոյանը՝ բրոնզե մեդալների համար: Մրցապայքարները կմեկնարկեն ՀՀ ժամանակով 20։15-ից:
Կարծիքներ