Պերուի վարչապետը խորհրդարանին մեղադրում է պետական հեղաշրջում կազմակերպելու մեջ
Պերուի կառավարության խորհրդի նախագահ Անիբալ Տորես Վասկեսը խորհրդարանում ընդդիմությանը մեղադրել է նախագահ Պեդրո Կաստիլյոյին տապալելու դավադրության փորձի մեջ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Անդինա պետական գործակալությանը։
«Նրանք ոչ միայն ենթադրյալ խարդախության մասին տեսություն են հորինել, այլև այժմ մտադիր են գաղտնի հեղաշրջման ծրագիր մշակել՝ նախագահին իմփիչմենթ անելով», - մեջբերում է գործակալությունը վարչապետի խոսքերը։ Նրա կարծիքով՝ երկրում քաղաքական իրավիճակն ապակայունացնելու ջանքերի հետեւում կանգնած են նրանք, ովքեր դեռ չեն կարողանում հաշտվել նախագահական ընտրությունների արդյունքների հետ։
Քաղաքական գործչի խոսքով՝ խորհրդարանականները փորձում են օրինական ճանապարհով սահմանափակել պետության ղեկավարի լիազորությունները՝ հօգուտ իրենց, ինչը, նրա կարծիքով, սպառնում է իշխանության թեւերի միջև հավասարակշռությանը։
Տորեսը Պերուի վարչապետ է նշանակվել փետրվարի 8-ին։ Նա դարձավ չորրորդ վարչապետը այն բանից հետո, երբ Կաստիլյոն ստանձնեց իր պաշտոնը անցյալ տարվա հուլիսի վերջին։
Կարծիքներ