Մոսկվայում կինը չորրորդ հարկից նետել է նորածին երեխային
Մոսկվայի հարավ-արևելքում կինը նորածին երեխային պատուհանից դուրս է նետել չորրորդ հարկից, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Մոսկվայի դատախազության Telegram ալիքին։
«Նախնական տեղեկություններով՝ ժամը 21։00-ի սահմաններում 30-ամյա կինը տանը ծննդաբերությունից հետո երեխային դրել է պայուսակի մեջ ու դուրս նետել Ստավրոպոլսկայա փողոցի բնակելի շենքի չորրորդ հարկի պատուհանից։ Նորածին տղան և մի կին հոսպիտալացվել են»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Արտակարգ դրության վայր է ուղարկվել Լյուբլինի դատախազի տեղակալը։ Դեպքի հանգամանքները վարչությունն իր վերահսկողության տակ է վերցրել։
Կարծիքներ