Հրուշակեղենի արտադրամասում աղիքային ցուպիկի խմբի մանրէներ են հայտնաբերվել

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Գոհար Գասպարյանին պատկանող կրեմային հրուշակեղենի արտադրամասի (Սյունիքի մարզ, ք․ Գորիս) արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «Տղամարդու իդեալ» և «Վիետնամ» արտադրատեսակների արտադրությունը:
Որոշման համար հիմք են հանդիսացել նշված ապրանքատեսակների նմուշների փորձաքննության արդյունքները. «Տղամարդու իդեալ» արտադրատեսակի նմուշը Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ), իսկ «Վիետնամ» արտադրատեսակի նմուշը՝ բորբոսասնկեր մանրէաբանական ցուցանիշներով չեն համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին:
Սահմանվել է խախտումները վերացնելու ժամկետ:
Տեղեկանք. Սննդամթերքը համարվում է վտանգավոր, եթե չի համապատասխանում սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված անվտանգության և սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջներին։
Կարծիքներ